
«Նեյմարը կարող է Բրազիլիայի հավաքականին Աշխարհի չեմպիոն դարձնել». Ռոնալդինիո

Լեգենդը՝ լեգենդի մասին:
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդինիոն հիացած է Սելեսաոյի ներկայիս առաջատարով:
«Ես հաճույք եմ ստանում Նեյմարի խաղից: Նա բրազիլական ֆուտբոլի ամենամեծ իկոնան է: Ինձ համար պատիվ է տեսնել Նեյմարին այն թիմի մարզաշապիկով, որի համար ես պայքարել եմ իմ ամբողջ կարիերայի ընթացքում:
Կարո՞ղ է արդյոք Նեյմարը Բրազիլիային դարձնել Աշխարհի չեմպիոն: Միանգամայն: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է:
Ես վստահ եմ, որ նա իր խոսքը կասի Ռուսաստանում»,- ասել է Ռոնալդինիոն Evening Standard-ին:
Ռոնալդիոնիոն Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն 2002 թվականին: Դրանից հետ Բրազիլիան միայն մեկ անգամ հասել է մինչև կիսաեզրափակիչ և դարձել է 4-րդը (2014):
Պատրաստեց Անի Գաբուզյանը