«Կարեն Կարապետյանը «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ժամանակ խոստացել էր թոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացում». Լենա Նազարյան

«Ընդունված է, որ կառավարությունն իր բյուջեներին անուն է տալիս, ասենք, «գոտիները ձգելու բյուջե», «կայունացնող բյուջե», «ոչ նախընտրական բյուջե», այս ավանդույթը շարունակելով՝ ես առաջարկում եմ 2018 թվականի բյուջեն անվանել հետընտրական բյուջե, որպեսզի հանրությանը պարզ լինի, որ ՀՀԿ-ն և կառավարությունը թոշակի, նվազագույն աշխատավարձի մասով չի իրականացնելու իր խոստումը»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:

Նա նկատեց, որ վարչապետը նման խոստում տվել է. «Կարեն Կարապետյանը «Ռ-էվոլյուցիա» հաղորդման ժամանակ շատ հստակ ասել է, որ, եթե ամեն ինչ նույն տեմպերով շարունակվի, ապա 2018 թվականին կլինի թոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացում: Այսինքն՝ կառավարությունը տվել է նախընտրական խոստում և ներկայացրել հետընտրական բյուջե»:

Լ. Նազարյանը գտնում է՝ այս բյուջեի նախագիծը, «ինչպես նախորդ տարիներինը, նույնպես ոչինչ չասող փաստաթուղթ է», հնարավոր չէ հասկանալ՝ ծախսված գումարի արդյունքը ո՞րն է լինելու.

«Բացի դրանից՝ այն նաև շատ փնթի ձևով է կազմված, բազում տառասխալներ, ֆոնտերը թռած ֆայլեր, և այլն»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս