5 պատճառ, թե ինչո՞ւ են Xiaomi-ի սմարթֆոնները շատ պահանջված
Թանկարժեք iPhone-ների և Samsung-ների փոխարեն՝ այսօր շատ-շատերը ցանկանում են գնել Xiaomi-ի սմարթֆոնները: Դրա համար կա առնվազն 5 պատճառ:
1. MIUI օպերացիոն համակարգ
Xiaomi-ն ի սկզբանե եղել է ստարտափ, որը ստեղծել էր օպերացիոն համակարգի սեփական տարբերակը՝ Android-ի նմանությամբ: 7 տարիների ընթացքում ընկերության ստեղծած օպերացիոն համակարգը դարձավ Android-ի հիմքով ստեղծվածներից:
Այս օպերացիոն համակարգի առավելություններից մեկը շատ նորարարական և հետաքրքիր ինտերֆեյսն է: Բացի այդ, այս համակարգի դեպքում օգտատերը կարող է ինքը փոխել ինտերֆեյսի տեսքը:
Սակայն դիզայնն այս համակարգի միակ առավելությունը չէ: Այն ունի շատ հարմարավետ գործառույթներ, որ չունեն Android-ները: Խոսքը, օրինակ՝ ներդրված հակավիրուսային ծրագրի, լրացուցիչ աշխատանքային տարածքի, հավելվածների կլոնավորման, սենսորային օգնականի մասին է:
2. Թարմացումներ
Xiaomi ընկերությունը պարբերաբար թարմացնում է սմարթֆոնների ծրագրային ապահովումները: Աշխատանքները կատարվում են ամեն օր:
Ծրագրային թարմացումները լինում են ամեն ամիս: Սակայն սա՝ միայն օգտատերերի համար: Համակարգի վրա աշխատող մասնագետները թարմացումների վրա աշխատում են անընդհատ՝ ամեն շաբաթ ներկայացնելով նոր լուծում:
3. Ինքնավարություն
Ընկերության ոչ բոլոր գադջետները կարող են հպարտանալ հզոր մարտկոցով: Սակայն ընկերության առաջարկած մարտկոցները շատ ավելի որակով են, քան նմանօրինակ ընկերությունների ներկայացրածները:
Այստեղ կրկին մեծ է օպերացիոն համակարգի դերը: MIUI համակարգում կան մի շարք տեխնոլոգիաներ, որոնք հեշտացնում են մարտկոցի աշխատանքը:
4. Xiaomi-ի այլ գադջետների հետ ինտեգրացիա
Ընկերությունն արտադրում է ոչ միայն սմարթֆոններ, այլև զանազան գադջետներ: Օրինակ՝ խելացի թեյնիկներ, խելացի սպորտային կոշիկներ, ֆիթնես-թևնոցներ, լամպեր, հեծանիվներ և այլն:
Այս բոլոր սարքավորումները կարող են աշխատել մեկը մյուսի հետ: Այս ամենի կենտրոնում սմարթֆոնն է:
5. Արժեքը
Ընկերության սմարթֆոններն աչքի են ընկնում նրանով, որ ունեն շատ հարմար գին, սակայն, միևնույն ժամանակ, շատ մրցակցային են:
Ընկերության զարգացման ընթացքում գադջետների որակը շատ է բարձրացել, բայց զուգահեռաբար՝ գինը շատ քիչ է աճել:
Ընկերության սմարթֆոնները, գուցե, զիջում են iPhone-ներին և Samsung-ի սմարթֆոններին, սակայն իրենց գնի համեմատ՝ լավագույններից են շուկայում:
Սիրարփի Աղաբաբյան