
Հայաստան կայցելի Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարարը

Նոյեմբերի 16-18-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրան։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունես Ֆերեիրաին կընդունի Հանրապետության Նախագահը։
Նոյեմբերի 17-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ալոիզիո Նունես Ֆերեիրաի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։