Բաժիններ՝

Պուտինն ուղերձ է հղել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի կազմավորման 300-ամյակի առիթով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղերձ է հղել Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի կազմավորման 300-ամյակի հանդիսությունների մասնակիցներին: Պետության ղեկավարի հեռագրի տեքստը նոյեմբերի 15-ին հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Բացառիկ կարեւոր է թեմի ներդրումն ավանդական բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք դարեր շարունակ կապում են Ռուսաստանի ու Հայաստանի ժողովուրդներին»,-ասված է ուղերձում: ՌԴ նախագահը նշել է, որ թեմը կարեւորագույն դեր է խաղացել հայ ժողովրդի մշակույթի, սովորույթների ու ավանդույթների պահպանման գործում՝ հոգեւոր կենտրոն դառնալով հազարավոր մարդկանց համար:

«Անցած բոլոր հարյուրամյակներում թեմն իրականացնում է կարեւոր մարդասիրական, լուսավորչական, բարեգործական առաքելություն, նվիրումով հոգ է տանում հասարակության մեջ բարոյական անանց արժեքների, խաղաղության իդեալների, բարու եւ արդարության հաստատման մասին: Մշտական ուշադրություն է հատկացնում աճող սերնդի դաստիարակմանը, Ռուս ուղղափառ եկեղեցու, Ռուսաստանի մյուս ավանդական կրոնների ներկայացուցիչների հետ արգասաբեր երկխոսության զարգացմանը»,-հավելել է պետության ղեկավարը:

Պուտինն ընդգծել է, որ նման բազմակողմանի աշխատանքն արժանի է խորը հարգանքի ու ճանաչման, ինչպես նաեւ հաջողություններ է մաղթել միջոցառման մասնակիցներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930