
«Կլինի՞՝ ես որոշեմ, ոչ թե դուք ինձ ուղղորդեք». Կարեն Ավագյան

«Ես կոչ կանեմ ուսանողներին մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կարողանալ գտնել այն հարցերի լուծումները, որոնց պատճառով իրենք հացադուլ են անում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կարեն Ավագյանը` անդրադառնալով այսօր ԱԺ շենքի մոտ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դեմ երիտասարդների բողոքի ակցիային:
Նա տարակուսեց հարցից, թե ինչո՞ւ որպես պատգամավոր՝ ինքը չի հանդիպում ուսանողների հետ. «Չեմ հասկանում ձեր հարցը, կլինի՞՝ ես որոշեմ, ոչ թե դուք ինձ ուղղորդեք։ Ես պատգամավոր եմ և իմ գործունեությանը հստակ եմ տիրապետում։ Եթե դրա կարիքը լինի, որ իմ ասելով այդ մարդիկ կդադարեցնեն այդ պրոցեսները, կխոսեմ: Շատ մեր գործընկերներ արդեն փորձել են, բայց ապարդյուն»: