Թարմ տոմատի սոուսի գաղտնի իտալական բաղադրատոմսը
Պատրաստենք իտալական տոմատի սոուս:
Բաղադրիչներ
1. Թարմ լոլիկ (առանց կեղևի) – 2 կգ
2. Գազար – 1 հատ
3. Ձիթապտղի յուղ – 1/4 բաժակ
4. Սոխ (խորանարդաձև կտրատված) – 3 հատ
5. Սխտոր (մանրացրած) – 8 ատամիկ
6. Թարմ ռեհան (մանրացրած) – 1/3 բաժակ
7. Թարմ ուրց – 1 ճյուղ
8. Խնկածաղիկ – 1 ճյուղ
9. Դափնու տերև – 2 հատ
10. Մաղադանոս – 2 ճյուղ
11. Ծովի աղ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Մեծ կաթսայի մեջ լցնել ձիթապտղի յուղը, դնել միջին կրակի վրա և ավելացնել սոխը, սխտորը և գազարի կեսը՝ անցկացրած քերիչով:
2. Տապակել բանջարեղենը 6-8 րոպե՝ մինչև սոխը դառնա թափանցիկ:
3. Ավելացնել լոլիկը, ռեհանը, խնկածաղիկը, ուրցը, դափնու տերևը, մաղադանոսը: Աղ անել:
4. Եփել ցածր կրակի վրա 2-3 ժամ, կամ՝ մինչև պատրաստ լինելը (սոուսը պետք է ստացվի թանձր և միասեռ):
5. 30 րոպե առաջ՝ մինչև պատրաստ լինելը, ավելացնել գազարի մնացած կեսը (առանց քերելու):
6. Մատուցելուց առաջ սոուսի միջից հեռացնել կանաչիների ճյուղերը և գազարը: Մատուցել մսի, պաստայի և այլ ուտեստների հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը