Բաժիններ՝

«ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ազդեցությունը գնաճի վրա 1 տոկոսից պակաս է լինելու». ԿԲ նախագահ

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվեց, թե գնաճի միտումների վերաբերյալ ի՞նչ գնահատականներ նա ունի:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ գնաճի վրա:

Ի պատասխան՝ ԿԲ նախագահն ասաց, որ համեմատած նախորդ տարվա հետ՝ ունենք 1.2 տոկոս գնաճ: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ազդեցությանը՝ Ա. Ջավադյանն ասաց, որ իրենց հաշվարկներով՝ ազդեցությունը գնաճի վրա 1 տոկոսից պակաս է լինելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս