Գաղտնի միջոց՝ մազաթափությունը դադարեցնելու համար

Մի խումբ գործոններ կարող են հանգեցնել մազաթափության։ Այս բնական միջոցը կօգնի երկար, առողջ, հաստ ու փայլուն մազեր ունենալ։ Fithacker.ru-ն գրում է, որ արագ արդյունքի հասնելու համար հարկավոր է այն օգտագործել շաբաթվա ընթացքում 2 անգամ։

Բաղադրիչներ

  • 3 ճաշի գդալ յոգուրտ
  • 2 ճաշի գդալ ալոէ վերայի գել
  • 2 ճաշի գդալ գերչակի յուղ
  • 3 պարկուճ վիտամին E:

Պատրաստման և օգտագործման եղանակը

  • Մաքուր ամանի մեջ խառնեք բոլոր բաղադրիչները։ Դիմակը պատրաստ է։
  • Խառնուրդը քսեք մազերին, թողեք 2 ժամ։
  • 2 ժամ անց մազերը լվացեք շամպունով և կոնդիցիոներով։

Յոգուրտը կօգնի ամրացնել մազարմատները և կանխարգելել մազաթափությունը։ Ալոէ վերան վիտամին E է պարունակում, որն օգնում է կանխարգելել մազաթափությունը։ Վիտամին E-ն առողջացնում է մազերն ու ուժեղացնում դրանք։

Կարդացեք նաև

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս