
««Մանչեսթեր Յունայթեդը» չունի Հենրիխ Մխիթարյանի խնդրի հեշտ լուծում». Independent

Անգլիական հայտնի Independent պարբերականի սյունակագիր Մարկ Քրիթքլին անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին այս մրցաշրջանում:
Պարբերականը գրում է, որ Մխիթարյանը հրաշալի մեկնարկ գրանցեց՝ կատարելով 5 գոլային փոխանցում, որոնցից յուրաքանչյուրը մեծ արժեք էր ներկայացնում մանչեսթերյան ակումբի հաղթանակների համար:
Ըստ պարբերականի՝ Մխիթարյանը պետք է իր վրա վերցնի մանչեսթերյան ակումբի ոչ վառ խաղի պատասխանատվության մի մասը: Վիճակագրությունն ասում է, որ Մխիթարյանը փոխարինվել է Պրեմիեր լիգայի բոլոր 13 խաղերում, որ մասնակցել է: Ամեն անգամ Մխիթարյանը փոխարինվում էր ավելի ու ավելի վաղ: Եթե սկզբում նրան փոխարինում էին 80-րդ րոպեից հետո, ապա հիմա Մխիթարյանին տրամադրվում է ավելի քիչ խաղաժամանակ:
Ըստ Մարկ Քրիթքինի՝ հենց հիմա այն պահն է, երբ պետք է փոփոխել Մխիթարյանի դիրքը՝ հուսալով, որ նա նոր շնչառությամբ կսկսի խաղալ: Պետք է հիշել նախորդ տարին, երբ Մխիթարյանն ամբողջովին ադապտացվեց խաղադաշտում միայն նոյեմբերին:
Սակայն, ըստ լրագրողի՝ բարդ է գտնել մի ֆուտբոլիստի, որ հիմա կարող է փոխարինել Մխիթարյանին, եթե նա հանդես չգա մեկնարկային կազմում: Խուան Մատան ավելի քիչ է աչքի ընկնում արդյունավետությամբ, քան Մխիթարյանը: Լինգարդի մոտ ամեն ինչ ևս կարգին չէ: Եթե Անդեր էրերային չխանգարեն վնասվածքները, նա կարող է լավ խաղալ, սակայն նա էլ ավելի կընդգծի պաշտպանողական ֆուտբոլը: Ֆալեյնին ավելի շատ երկրորդ պլան է, իսկ Պոգբան դեռ պետք է վերականգնվի վնասվածքից:
Ստացվում է, որ Մոուրինիոն չունի այլընտրանք և պետք է շեշտը դնի Մխիթարյանի վրա:
Ըստ լրագրողի՝ պետք է տեսնել այն Մխիթարյանին, ով նոր-նոր էր տեղափոխվել Անգլիա:
Սիրարփի Աղաբաբյան