«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Չելսիին»
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր «Չելսիին» (1:0):
Առաջին կեսում երկու թիմերրը բազմաթիվ հնարավորություններ ունեին առաջ անցնելու հաշվի ﬔջ, բայց մեկնարկային 45 րոպեներին դարպասի գրավում չարձանագրվեց: Երկրորդ կեսի 54-րդ րոպեին գլխի շեշտակի հարվածով Ալվարո Մորատան առաջ մղեց «Չելսիին»: «Չելսիին» հաղթեց նվազագույն հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 61-րդ րոպեին:
Այս պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» մնաց նույն 23 միավորով և երկրորդ տեղում է: