Բաժիններ՝

Գյուղական կոտլետներ՝ հատուկ բաղադրատոմսով

Դժվար է գտնել կոտլետից ավելի պոպուլյար և ունիվերսալ ուտեստ. տեղին են միշտ և ամենուրեք: Իսկ եթե կոտլետները պատրաստված են ճագարի դիետիկ մսից, ապա ընդհանրապես ստացվում է հեքիաթային:

Կոտլետներ ճագարի մսից

Բաղադրիչներ

1. Ճագարի միս – 400 գ
2. Սերուցք (10 տոկոսանոց) – 50 մլ
3. Չոր հաց – 1 մեծ կտոր
4. Ձու – 2 հատ
5. Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
6. Մաղադանոս – 3 ճյուղ
7. Նեխուր – 3 ճյուղ

Պատրաստման եղանակը

1. Ճագարի միսը կտրատել և անցկացնել մսաղացով՝ կանաչու հետ միասին:

2. Հացի կտորը դնել թասի մեջ և վրան սերուցք լցնել: Թողնել 10 րոպե:

3. Աղացած մսին ավելացնել ձուն և սերուցքով ներծծված հացը, լավ խառնել, մի փոքր աղ և պղպեղ ցանել: Ֆարշը պետք է ստացվի շատ թեթև և միասեռ:

4. Ստացված զանգվածից նույն չափի կոտլետներ ձևավորել:

5. Կոտլետները տապակել բուսայուղով, տաք տապակի մեջ: Պատրաստի կոտլետները դնել թղթե անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ յուղը ներծծվի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս