
Կեֆիրով և կարագով պատրաստված այս բուլկիները անտարբեր չեն թողնի ոչ մեկին

Բուլկիներ՝ պատրաստված կեֆիրով և կարագով:
Բաղադրիչներ
1. Ալյուր – 400 գ
2. Շաքարավազ – 100 գ
3. Կեֆիր – 250 մլ
4. Կարագ – 175 գ
5. Աղ – 3/4 թ/գ
6. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
7. Սոդա – 1/2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Մաղած ալյուրը, փխրեցուցիչը, աղը և սոդան խառնել թասի մեջ:
2. Կարագը տրորել պատառաքաղով, ավելացնել կեֆիրը և խառնել՝ մինչև միասեռ զանգված ստանալը:
3. Խմորը բաժանել երկու մասի: Մի կեսից բլիթ ձևավորել և բաժակի օգնությամբ 6 հատ բուլկի առանձնացնել: Նույնն անել երկրորդ կեսի հետ:
4. Թխել նախապես 220 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 20 րոպե:
5. Պատրաստի բուլկիներին կարելի է կեֆիր քսել և շաքարավազ լցնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը