
«Ես կարող էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»». Ալվարո Մորատա

«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան պատմել է այն մասին, որ ամռանը կարիերան շարունակելու այլ տարբերակներ է ունեցել:
Իսպանացի ռմբարկուն խոստովանել է, որ ինքը հնարավորություն է ունեցել տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն չի ափսոսում, որ ընտրել է Լոնդոնը:
«Ես «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու շանս ունեի: Կային նաև առաջարկներ Պրեմիեր լիգայի այլ ակումբներից: Սակայն «Չելսին» ցույց տվեց, որ իսկապես ուզում է ձեռք բերել ինձ:
Կարևորն այն է, որ ես հիմա հանդիսանում եմ այդ թիմի մի մասը և շատ երջանիկ եմ: Եկել է կապույտ մարզաշապիկի համար պայքարելու ժամանակը: Ես ուզում եմ ցուցադրել լավ ֆուտբոլ և հաղթել «Չելսիի» հետ միասին»,- ասել է Մորատան:
Ավելի վաղ Մորատան ասել էր, որ իրեն զգում է համար 1 հարձակվողը «կապույտների» կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը