«Ես հիմա աշխարհի լավագույն մարզիչը չեմ, բայց և լավագույնը երբեք չեմ եղել». Զինեդին Զիդան
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է ընթացիկ մրցաշրջանում թիմի ցածր արդյունքների մասին հարցին:
«Երբեմն պետք է անցնել անհաջող փուլի միջով: Նախորդ մրցաշրջանում նույնպես նման պահեր լինում էին: Ես հիմա աշխարհի վատագույն մարզիչը չեմ, քանի որ ես լավագույնն էլ չեմ եղել:
Խաղի համակարգը ոչինչ չի փոխում: Մենք կարող ենք խաղալ 4-4-2, 4-3-3 սխեմաներով, բայց դա չի փոխում այն, ինչ մենք պետք է անենք դաշտում: Այո, մենք ունեցել ենք վատ պահեր, բայց դա չի պատահում յուրաքանչյուր խաղում: Չեմ կարծում, որ դա այդքան մեծ պրոբլեմ է»,- Զիդանին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը