Բաժիններ՝

«Քեյնը Ռոնալդուն չէ, Ռոնալդուն Մեսսին չէ, իսկ Մեսսին Իգուաինը չէ». Ռոյ Հոջսոն

«Քրիսթալ Փելեսի» գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը կարծիք է հայտնել, որ փորձել համեմատել ինչ-որ մեկի հետ Անգլիայի հավաքականի և «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին, ինչպես նաև մնացած մյուս ֆուտբոլիստներին, հանդիսանում է անիմաստ զբաղմունք, քանի որ ֆուտբոլիստները դաշտում կատարում են տարբեր ֆունկցիաներ:

«Հարի Քեյնը Կրիշտիանու Ռոնալդուն չէ: Ռոնալդուն Լիոնել Մեսսին չէ, իսկ Մեսսին Գոնսալո Իգուաինը չէ: Չի կարելի համեմատել ֆուտբոլիստներին իրար հետ: Քեյնը խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում: Նա շատ լավ հարձակվող է, բայց խոսել այն մասին, որ նա համար մեկն է, կամ երկրորդն աշխարհում, անիմաստ զբաղմունք է»,- Հոջսոնի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս