
Վինչենցո Մոնտելայի հեռացման դեպքում «Միլանը» կգլխավորի Ջենարո Գատուզոն

Ֆիլիպո Ինձագիի և Կլարենս Զեեդորֆի հետքերով:
«Միլանի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան առաջվա նման գտնվում է հեռացման սպառնալիքի տակ և նրա փոխարինման առավել հավանական թեկնածուն համարվում է երիտասարդական թիմի մարզիչ Ջենարո Գատուզոն:
Ղեկավարության տեսադաշտում այդքան շատ չեն մասնագետները, որոնք հասանելի կլինեն մրցաշրջանի ընթացքում, իսկ Գատուզոն արդեն կապված է ակումբի հետ պայմանագրով: Դրան ավելացրած Ջենարոն 2000-ականների «Միլանի» խորհրդանիշներից մեկն է, ով հաղթել է Իտալիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում:
Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, որպես Գատուզոյի այլընտրանք դիտարկվում են Պաուլու Սուոզան, Վալտեր Մաձարին, Թոմաս Տուխելը, Լորան Բլանը, Ֆրանպեսկո Գվիդոլինը և Մասիմո Օդդոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը