Բաժիններ՝

«Այսօրվա դրությամբ ինձ չեմ տեսնում մարզչի դերում». Կրիշտիանու Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է ապագայի պլանների մասին:

«Դժվար է ասել, թե ինչով ես կզբաղվեմ ապագայում, բայց մեկ բան ես հաստատ գիտեմ. ինձ դուր է գալիս ապրել ներկայով: Հասկանալի է, որ ես հավերժ չեմ լինի երիտասարդ, բայց այսօրվա դրությամբ ինձ չեմ տեսնում մարզչի դերում:

Ինձ միշտ մոտիվացրել է այն փաստը, որ ինձ դուր է գալիս խաղալ ֆուտբոլ: Ես ինձ գերազանց եմ զգում և ուզում եմ շարունակել ելույթ ունենալ:

Ինչ վերաբերում է տաղանդին. եթե դուք այն չունեք, մոռացեք ֆուտբոլի մասին: Եթե դուք ունեք տաղանդ, պետք է շատ աշխատեք և նվիրեք Ձեզ խաղին և այդ ժամանակ կսկսեք ավելի լավը դառնալ: Ես տաղանդ ունեմ:

16 տարեկանում ես որոշեցի, որ կարող եմ դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, երբ սկսեցի մարզվել «Սպորտինգի» հիմնական կազմի հետ»,- Կրիշի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս