
«Ընթացիկ Չեմպիոնների լիգայում անգլիական ակումբներն ուժեղ են իսպանականներից». Էռնեստո Վալվերդե

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մեկնաբանել է ընթացիկ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում անգլիական ակումբների ելույթները:
«Բնականաբար, անգլիական ակումբները նորից դարձել են ահեղ ուժ: Վերջին ժամանակներում նրանք ի վիճակի չէին դոմինանտ լինել: Ուզում էի ասել. «Եվրոպայի լիգայում նույնպես», բայց հիշեցի, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց այն նախորդ մրցաշրջանում:
Անգլիական ակումբները միշտ կլինեն հաղթանակի հավակնորդների շարքում: Նրանք շատ փող ունեն, գերազանց ֆուտբոլիստներ և հարուստ պատմություն: Բայց դա չի նշանակում, որ իսպանական ակումբները ավելի թույլ են: Նախորդ մրցաշրջանում նրանք էին ավելի ուժեղ, այս մրցաշրջանում անգլիականները:
Անգլիական ակումբների ձախողումը վերջին տարիներին Չեմպիոնների լիգայում, թերևս, ամենամեծ պարադոքսն էր»,- Վալվերդեին է մեջբերում Goal.com-ը:
Վերջին անգլիական ակումբը, որը հաղթել է Չեմպիոնների լիգան, եղել է «Չելսին» 2012 թվականին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը