Բաժիններ՝

«Իմ կարծիքը նույնն է մնացել». Դիդիե Դեշամը հրաժարվել է վերադարձնել Բենզեմային Ֆրանսիայի հավաքական

Ժամանական է, որ «Ռեալի» հարձակվողը մոռանա ազգային թիմի մասին:

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մեկնաբանել է «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմայի խոսքերը, ով խոստովանել է, որ ցանկանում է վերադառնալ ազգային թիմ:

«Ես չեմ տեսել Բենզեմայի հարցազրույցը, որովհետև թերթ հաճախ չեմ կարդում: Ակնհայտ է, որ ինձ հասցրել են նրա բառերի մեծ մասը: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրավունք ունի խոսել: Շատերը կցանկանային խաղալ Ֆրանսիայի հավաքականում:

Դուք գիտեք իմ կարծիքն այդ հարցի վերաբերյալ և այն մնացել է նույնը: Ես չեմ փոխել կարծիքս»,- Դեշամին է մեջբերում Sports.fr-ը:

Բենզեման չի հրավիրվում Ֆրանսիայի հավաքական 2015 թվականից՝ Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու պատճառով:

Հոկտեմբերի 31-ին Դեշամը երկարաձգեց պայմանագիրը «եռագույնների» հետ՝ մինչև 2020 թվականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս