«Վեսթ Հեմը» կհեռացնի Բիլիչին և պլանավորում է հրավիրել Մոյեսին
«Վեսթ Հեմը» պլանավորում է մոտ ժամանակներում հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչին: Լոնդոնյան ակումբի ղեկավարությունը պլանավորում է հրավիրել Դևիդ Մոյեսին:
ԱՊԼ-ի 11-րդ տուրի խաղում մրճահարները սեփական հարկի տակ պարտվեցին «Լիվերպուլին (1:4) և գրավում են մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը:
«Վեսթ Հեմի» ղեկավարությունը գտնում է, որ հիմա իսկական ժամանակն է կադրային փոփոխությունների համար, հաղորդում է ESPN-ը: Հավաքականների խաղերի համար սպասվելիք ընդմիջումը թույլ կտա նոր մարզչին հարմարվել «Ուոտֆորդի» դեմ հաջորդ խաղից առաջ, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին:
Մոյեսի նախկին աշխատանքի վայրը եղել է «Սանդերլենդը»: «Կատուները» շոտլանդացու գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում ԱՊԼ-ից թռան Չեմպիոնշիփ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը