Բաժիններ՝

Պարֆյումերները տվել են օծանելիքի օգտագործման 7 պրոֆեսիոնալ խորհուրդներ

Օծանելիքից օգտվելն ընդհանրապես դժվար չէ: Բայց երբեմն մենք նկատում ենք, որ բույրը պահպանվում է ոչ այնքան երկար և բացվում է թույլ և սխալ: Ի՞նչ կարելի է անել նման դեպքերում:

Օծանելիքի օգտագործման կանոնները

1. Օծանելիքն օգտագործելուց առաջ մաշկը պետք է մաքուր լինի: Դա թույլ կտա բույրին՝ բացվել ամբողջությամբ:

2. Լրացուցիչ բույր ստեղծելու համար օծանելիքը քսեք շարֆին կամ հագուստին: Այդ ժամանակ բույրը կհետևի Ձեզ ամենուրեք:

3. Որպեսզի բույրը երկար պահպանվի, փորձեք օգտագործելուց առաջ մաշկին քսել նույն բույրն ունեցող կրեմ կամ յուղ:

4. Երբեք օծանելիքը մի օգտագործեք չափից շատ: Այդպիսի ուժեղ բույրը միայն վանում է շրջապատի մարդկանց:

5. Ցողեք օծանելիքն ուղիղ Ձեր առջև և մտեք օծանելիքային ամպի մեջ. այդպիսի մեթոդ խորհուրդ են տալիս մասնագետները:

6. Որպեսզի բույրը կայուն լինի, ցողեք այն հետևյալ տեղերում. արմունկի ծալվող հատվածում, ականջի հետևի մասում, նախաբազկին: Այս շրջաններում մաշկը տաք է, ինչը թույլ է տալիս բույրին ճիշտ բացվել:

7. Առավոտյան պետք է օգտագործել մի քանի կաթիլ, իսկ երեկոյան խորհուրդ է տրվում մի քանի անգամ շատ:

Խառնել բույրերը

Նուրբ և թեթև բույրերի հետ կարելի է փորձարկումներ կատարել: Կարելի է ստանալ սեփական յուրահատուկ բույրը՝ խառնելով օծանելիքներն իրար հետ: Օրինակ, բրիտանական հայտնի պարֆյումերային տան տնօրեններից մեկը՝ Դեբբի Ուայլդը, խորհուրդ է տալիս մաշկին ցողել մի քանի բույր միաժամանակ:

Կարելի է խառնել Wood Sage & Sea Salt-ի բույրը և Peony & Blush Suede-ի բույրի հետ: Այն շատ լավ համատեղվում է նաև Lime Basil & Mandarin-ի բույրի հետ: Ամեն դեպքում, չարժե անընդհատ հետևել նորաձևությանը. բույրը, որը հիմա նորաձև է, կարող է չսազել կոնկրետ Ձեզ: Փնտրեք Ձեր սեփական բույրը, որը կբացի Ձեր անհատականությունը և թույլ կտա Ձեզ ավելի վստահ զգալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս