Բաժիններ՝

««Google»-ում փնտրեք՝ Կրիշտիանու Ռոնալդու, և կտեսնեք իմ գոլերը». Ռոնալդու

«Ռեալ Մադրիդը» կրկին պարտվել է, ինչն առաջացրել է երկրպագուների զայրույթը: Արքայական ակումբի երկրպագուները թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին մեղադրում են գոլեր չխփելու համար:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո լրագրողների հետ զրույցում Ռոնալդուն նշել է, որ չի կարծում, թե վատ մարզավիճակում է:
Ռոնալդուն նշել է, որ բոլորին հետաքրքրում են գոլերը, ոչ թե լավ խաղը, որ իրենք անցկացրել են:

««Google»-ում փնտրեք՝ Կրիշտիանու Ռոնալդու, և կտեսնեք իմ գոլերը: Իմ գոլերն արձանագրված են այնտեղ: Ես շատ հանգիստ եմ»,- նշել է Ռոնալդուն:

Ավելի վաղ Ռոնալդուն նշել էր, որ դեռ չի մտածում իր ապագայի մասին, քանի որ 4 տարվա գործող պայմանագիր ունի մադրիդյան ակումբի հետ և չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս