Բաժիններ՝

Կարեն Կարապետյանը վստահ է՝ 2018թ. շինարարության ծավալների աճ է արձանագրվելու

Վարչապետ Կարեն Կարապետյանը վստահ է, որ 2018-ին շինարարության ծավալների աճ է արձանագրվելու, իսկ առաջիկա տարիներին այդ ոլորտում ամենացածր ցուցանիշը լինելու է 2016 կամ 2017 թվականինը։ Այս մասին հայտարարեց Կարեն Կարապետյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ գնալով շինարարության ծավալներն անկում են ապրում։

«Շինարարության մեջ 2017-ի սեպտեմբերին 2016-ի սեպտեմբերի նկատմամբ ունենք 3,3 տոկոս աճ։ Ճիշտն ասած՝ կանխատեսում ենք, որ այս տարվա ավարտին կունենանք նույն ցուցանիշները, ինչ 2016-ին, գուցե ավելին։ Բայց 2018-ին միանշանակ աճ ենք ունենալու։ Ազդակները, որ ստանում ենք՝ սպառման ու պահանջարկի աճը, նաև շինարարական թույլտվությունների տրամադրման վիճակագրական տվյալները, մեր կապիտալ ծախսերը, շինարարության մեջ կատարվելիք ներդրումները, մեզ հուշում են, որ 2018-ին կունենանք 2017-ի նկատմամբ աճ»,-ասաց Կարեն Կարապետյանը։

Նա անդրադարձավ նաև գյուղատնտեսության ոլորտին (2017 թվականի ինն ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 90.1 տոկոս)՝ նշելով, որ 2018-ին կանխատեսել են 4 տոկոս աճ։ «Եթե բնակլիմայական արտառոց վիճակներ չլինեն, ես համարյա վստահ եմ, որ մեր գյուղատնտեսության աճը կլինի 4 տոկոսից ավելի»,-հավելեց գործադիրի ղեկավարը։

Կարեն Կարապետյանը հայտնեց, որ թե գյուղատնտեսության, թե շինարարության ոլորտներում, որտեղ ստվերը շատ է, թվային տվյալների հավաստման հետադարձ ինդիկատորների կարիք կա։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930