«Շինարարության ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացում կան որոշ խոչընդոտներ». Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր գործադիրի նիստի ընթացքում հանձնարարականներ տվեց շինարարության ոլորտում վիճակագրական տվյալների վերաբերյալ:

Նա նշեց, որ համաձայն քաղաքաշինության պետական կոմիտեի ուսումնասիրությունների՝ շինարարության ոլորտի վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացում կան որոշ խոչընդոտներ, որոնք նվազեցնում են վիճակագրական տվյալների լիարժեքությունը հատկապես մասնավոր կազմակերպությունների միջոցներով իրականացվող շինարարական ծավալների մասով:

«Շինարարության ոլորտում վիճակագրության ամբողջականության ապահովման և տվյալների հավաքարման, իրական վիճակի արձանագրման նպատակով հանձնարարում եմ՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին և առաջարկում եմ ազգային վիճակագրական ծառայության ղեկավարին երկուշաբաթյա ժամկետում ամփոփել շինարարության ոլորտում առկա միտումները, զարգացումները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ դրանց արձանագրման թերությունների վերացման վերաբերյալ»,- ասաց վարչապետը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930