Բաժիններ՝

Սելենա Գոմեսը «Տարվա կին» է դարձել Billboard-ի վարկածով

Ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսը, Billboard հանդեսի վարկածով, ճանաչվել է «Տարվա կին»: Այդ մասին հայտնել է հրատարակության կայքը: «Սելենան ոչ միայն երաժշտական չարթերը գլխավորողների թվում է, այլեւ երիտասարդ կանանց մշտապես ոգեշնչում է աշխատել լիակատար նվիրումով, չդավաճանել իրենց էությանը եւ չվախենալ օգտագործել իրենց ձայնը… Մենք շատ ուրախ ենք նրան «Տարվա կին» ճանաչելու հնարավորության համար»,-հանդեսը մեջբերում է The Hollywood Reporter – Billboard Media Group-ի ղեկավար Ջոն Ամատոյի խոսքը:

Անցյալ տարի այդ կոչմանն արժանացել էր Մադոննան: Ավելի վաղ մրցանակն ստացել են Լեդի Գագան, Թեյլոր Սվիֆթը, Ֆինքը, Քեթի Փերին, Ֆերգին եւ Բեյոնսեն: Ինչպես նշում է հրատարակությունը, պարգեւի հանձնումը կկայանա Billboard Women in Music-ի ամենամյա արարողությանը, որը նոյեմբերի 30-ին անցկացվելու է Լոս Անջելեսում:

Սելենա Գոմեսը կինոյի եւ հեռուստատեսության դերասանուհու իր կարիերան սկսել է 2002 թվականին, հնչունավորել է դիսնեյյան մի քանի մուլտֆիլմեր եւ նկարահանվել սերիալներում: 2009 թվականին իր Selena Gomez & the Scene խմբի հետ միասին թողարկել է իր Kiss and Tell դեբյուտային ալբոմը: 2012 թվականին սկսել է մենակատարի իր կարիերան՝ թողարկելով Stars Dance (2013 թ.) եւ Revival (2015 թ.) ալբոմները: Գոմեսն ակտիվորեն զբաղվում է բարեգործությամբ. 2009 թվականին դարձել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) ամենակրտսեր անդամը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս