
Հայաստանի համար անվտանգության ամրապնդումը թիվ մեկ խնդիրն է. Շարմազանովը՝ ՌԴ-ից արտոնյալ պայմաններով զենք ձեռք բերելու մասին

Արտոնյալ վարկով Ռուսաստանից ներքին գներով զենքի նոր խմբաքանակ ձեռք բերելու քայլը խոսում է այն մասին, որ Հայաստանի համար անվտանգության և պաշտպանության ամրապնդումը թիվ ﬔկ խնդիրն է: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի Ռուսաստանի հետ ռազմական և ռազմավարական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, որտեղ ռազմական համագործակցությունն առանցքային է»,- նշեց Շարմազանովը:
Այս պահին այդ համագործակցությունը և դաշնակցային հարաբերությունները շահեկան են Հայաստանի համար և չկա ﬔկ այլ երկիր, ըստ Շարմազամովի, որը կարող է Հայաստանին տրամադրել ներքին գներով նման որակյալ զենք և ռազմական տեխնիկա: