Արդշինբանկի սպառողական վարկերը դարձել են ավելի հասանելի

Արդշինբանկը բարելավել է կանխիկով սպառողական վարկերի տրամադրման պայմանները` էականորեն նվազեցնելով տարեկան տոկոսադրույքը: Համաձայն նոր պայմանների, վարկերը տրամադրվում են մինչև 120 ամիս մարման ժամկետով, տարեկան տոկոսադրույքը սկսում է 20%-ից, իսկ վարկի առավելագույն գումարը 1.600.000 ՀՀ դրամ է: Վարկը տրամադրվում է ցանկացած նպատակի համար, առանց գրավի կամ երրորդ անձանց երաշխավորության պահանջի:

«Արդշինբանկը մշտապես աշխատում է վարկերն առավել հասանելի դարձնելու և մատուցվող ծառայությունների ցանկն ընդլայնելու ուղղությամբ: Բարելավված պայմանների շնորհիվ Բանկի սպառողական վարկերը հասանելի են դարձել ավելի մեծ թվով հաճախորդների: Պարզեցվել են դրամական միջոցների տրամադրման գործընթացը, էականորեն կրճատվել է վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման ժամանակահատվածը. այժմ վարկը տրամադրվում է տեղում հաշված րոպեների ընթացքում: Չի պահանջվում նաև եկամուտը հավաստող փաստաթուղթ»,- նշեց Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:

Կանխիկով սպառողական վարկ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկցած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայությունների համարանիշ:

Նշենք նաև, որ մինչև 12 ամիս ժամկետով վարկերի դեպքում վարկառուից չի պահանջվում «Դժբախտ պատահարից» ապահովագրություն:

Կանխիկով սպառողական վարկերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով պաշտոնական կայք հետևյալ հղմամբ, զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին կամ օգտվելով կայքի «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

***

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

«Արդշինբանկ» ՓԲԸ

Տեսանյութեր

Լրահոս