Բաժիններ՝

iPhone X-ի նորոգումը գրեթե 1,5 անգամ թանկ կնստի նախորդ մոդելների նորոգումից

Դեռեւս վաճառքի չհանված iPhone X-ի նորոգումը մոտավորապես 1,5 անգամ թանկ կնստի ապարատի նախորդ մոդելների նորոգումից։

Ինչպես հայտնել է CNN հեռուստաալիքը, Apple կորպորացիայի առաջատար մոդելի ապագա տերերը, որոնք հազար դոլար կծախսեն սարքի համար, դրա խափանման դեպքում նույնպես ստիպված կլինեն մեծ գումար ծախսել: Օրինակ՝ iPhone X-ի կոտրված էկրանի նորոգումն Apple-ի պաշտոնական սպասարկման կենտրոնի միջոցով ԱՄՆ-ում կնստի 279 դոլար: Համեմատության համար նշենք, որ iPhone 7 Plus-ի եւ նոր iPhone 8 Plus-ի դիսփլեյի նորոգումն արժե 169 դոլար:

Իսկ եթե նորոգում է պահանջում ինչ-որ այլ դետալ, բացի էկրանից, ապա iPhone X-ի նորոգման աշխատանքների արժեքը կկազմի 549 դոլար: Դա ավելի քան 1,5 անգամ ավելի է, քան սպառողը վճարել է iPhone 7 Plus-ի համանման նորոգման համար: Նորույթի նախապատվերները բացվել են սեպտեմբերի 15-ին, իսկ դրա վաճառքները պետք է սկսվեն նոյեմբերի 3-ին աշխարհի ավելի քան 55 երկրներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս