
«Պետք չէ ասել, որ «Ռեալը» մեռած է». Իսկո

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կիսվել է «Ժիրոնայի» հետ խաղի (1:2) կապակցությամբ մտքերով:
«Պետք չէ, որ որևէ մեկն ասի, թե իբր «Ռեալը» մեռած է: Մենք ցուցադրել ենք, որ միշտ վերադառնում ենք: Երբ գործերը լավ են ընթանում, շատ հեշտ է կոչել մեզ մեծ թիմ: Իսկ հիմա մենք պետք է իսկապես ապացուցենք, որ հանդիսանում ենք այդպիսին: Շարունակել այս ձևով չի կարելի, դա պարզ է:
Շատ զարմանալի խաղ ստացվեց: 1:0 հաշվի ժամանակ մենք մեզ շատ լավ էինք զգում: Հետո ինչ-որ անհասկանալի բան կատարվեց 2-րդ խաղակեցի սկզբին, ինչը փոխեց խաղի ընթացքը»,- Իսկոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը