Յոահիմ Լյովը մտադիր չէ ԱԱ-2018-ից հետո դառնալ «Բավարիայի» գլխավոր մարզիչը
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հաղորդել է, որ չի պլանավորում ԱԱ-2018-ի ավարտից հետո աշխատել ակումբի հետ: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Մունդիալի ավարտից հետո «Բավարիայի» ղեկավարությունը մտադիր է հրավիրել 57-ամյա մասնագետին:
«Աշխատանք ակումբո՞ւմ: Չեմ դիտարկում նման տարբերակ: Այո, ես ինչ-որ ժամանակ ասել եմ, որ կարող եմ ինձ պատկերացնել ակումբի գլխավոր մարզչի դերում, որովհետև ինձ դուր է գալիս աշխատել ամեն օր: Բայց ես պայմանագիր ունեմ հավաքականի հետ մինչև 2020 թվականը, և առջևում ԱԱ-ն է»,- Լյովի խոսքերն է մեջբերում Abendzeitung-ը:
Հոկտեմբերի 6-ին «Բավարիայի» գլխավոր մարզիչ նշանակվեց Յուպ Հայնկեսը, ով այդ պաշտոնում փոխարինեց Կարլո Անչելոտիին: Մյունխենցիների պայմանագիրը Հայնկեսի հետ նախատեսված է մինչև 2018թ. հունիսի 30-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը