Բաժիններ՝

«2018 թ. ներդրումներն անվանական առումով մի փոքր առաջանցիկ են լինելու ՀՆԱ-ի անվանական աճից». Վարդան Արամյան

«Ինձ տարօրինակ թվաց, որ բավականին ամբիցիոզ, հավակնոտ հարցադրումներ անելով հանդերձ՝ ներդրումներ-ՀՆԱ ցուցանիշն ընդամենը 0.2 տոկոսով է աճել. սա կխնդրեի պարզաբանեիք»,-այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման մասին ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցով դիմեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Ի պատասխան՝ Վ. Արամյանն ասաց, որ այնպես չէ, որ ներդրումները շատ արագ արձագանքում են որևէ գործողության.

«Ներդրողը սպասում է գործողությունների և դրա արդյունքում՝ որոշակի բարելավումների, քո գործողությունների տեղայնացման, որից հետո կամաց-կամաց արձագանքում է: Ընդ որում, միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ առաջինը ներքին ներդրողներն են արձագանքում, հետո՝ արտաքին: Այնպես չէ, որ արտաքինը միանագմից ողողում է քո տնտեսությունը: Ներքին ներդրողների արձագանքը սովորաբար տևում է 1.5-2 տարի, արտաքին ներդրողներինը՝ ավելի երկար: ՀՆԱ-ի մեջ 0,2 տոկոս աճը նշանակում է, որ ներդրումներն անվանական առումով մի փոքր առաջանցիկ են լինելու ՀՆԱ-ի անվանական աճից»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս