Բաժիններ՝

Բանկերի ժամկետանց վարկերի ծավալը օգոստոսին աճել է 17%-ով

Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի կազմում ժամկետանց վարկերի ծավալն ու կշիռը ընդհանուրի մեջ այս տարվա օգոստոսին կտրուկ աճել են։

Այսպես, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի օգոստոսին ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 39 մլրդ 463 մլն դրամ՝ հուլիսի 33 մլրդ 694 մլն դրամի դիմաց։ Փաստորեն, միայն օգոստոսի ընթացքում ժամկետանց վարկերն աճել են մոտ 5.8 մլրդ դրամով կամ 17%-ով։

Ինչ վերաբերում է ժամկետանց վարկերի կշռին, ապա ընդհանուր վարկերի մեջ օգոստոսին այն կազմել է 1.58%՝ հուլիսի 1.35%-ի դիմաց։

Ուշագրավն այն է, որ թե՛ ժամկետանց վարկերի բացարձակ ծավալի, թե՛ կշռի առումով հիմնական աճը գրանցվել է հենց օգոստոսին։ Նախորդ ամիսներին ժամկետանց վարկերի ծավալը տատանվել է միջին 33-34 մլրդ դրամի, իսկ կշիռը՝ 1.35%-ից 1.4%-ի սահմաններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031