
Իսկական լիդերներ. կենդանակերպի Ժաննա Դ՛Արկ-երը

Կենդանակերպի այս նշանների կին ներկայացուցիչներն առանձնանանում են իրենց բնավորությամբ։ Նրանք չեն ենթարկվում մյուսների ազդեցությանը և լիդերի կարողություններ ունեն։
Greatpicture.ru-ն ներկայացրել է կենդանակերպի այն նշանների ներկայացուցիչներին, ում բնորոշ են այդ հատկությունները։
Խոյ։ Սովոր են լինել լիդերի դիրքում և քայլել տղամարդկանց համընթաց։ Ամբողջ կյանքում ապացուցում են, որ իրենց չի կարելի թույլ և անպաշտպան համարել։
Ցուլ։ Շատ դժվար է նրանց «կաշառել» թանկ նվերներով և վերահսկել։ Ինչ-որ պահի կարող է թվալ, թե դա ստացվում է, բայց դա ընդամենը Ցուլի սրամիտ ծրագիրն է։ Այս կանայք սիրում են շփոթեցնել տղամարդկանց, ձևացնել, թե «դիմակահանդեսը» նրանք են ղեկավարում, բայց իրականում տիկնիկավարը կինն է։
Երկվորյակներ։ Ինչ-որ չափով նման են Ցուլերին։ Ինչ-որ պահի ղեկավարման թելերը հանձնում են տղամարդու ձեռքը, բայց վերահսկում են իրավիճակը։ Իսկ անհրաժեշտ պահին դրանք առնում են իրենց ձեռքը՝ աննկատ և արհեստավարժ ձևով։
Աղեղնավոր։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հստակ նպատակ ունեն և ոչ մի դեպքում չեն շեղվի ճանապարհից։ Եթե տղամարդը ցանկանա խանգարել նրան, կարող է նույն պահին հրաժեշտ տալ Աղեղնավորին։ Խաղն ի սկզբանե պարտված է։
Այծեղջյուր։ Ուրիշի, հատկապես՝ տղամարդկանց կարծիքի կարիքը չունեն։ Ինքնաբավ են, նախապես հաշվարկում են յուրաքանչյուր քայլ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը