Տարեկան 300 հազար բրիտանացի աշխատանքը կորցնում է հոգեկան առողջության խնդիրների պատճառով

Տարեկան մոտավորապես 300 հազար բրիտանահպատակներ աշխատանքը կորցնում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով: Այդ մասին գրում է The Guardian թերթը՝ վկայակոչելով ուսումնասիրության տվյալները, որն անցկացվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պատվերով:

Հետաքննության արդյունքների շուրջ զեկույցում նշվում է, որ խնդիրները, որոնք կապված են հոգեկան կամ հոգեբանական առողջության հետ, երկրի տնտեսության վրա տարեկան նստում են մինչեւ 99 մլրդ ֆունտ ստեռլինգ: Ընդ որում՝ այդ կորուստներից 42 մլրդ ֆունտը բաժին է ընկնում աշխատողներին:

Թերթը նշում է, որ այն բրիտանացիների թիվը, որոնք աշխատանքը կորցնում են հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով, 50 տոկոսով գերազանցում է այն աշխատողների թիվը, որոնք աշխատատեղերը թողնում են ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրների պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031