![](/banners/BeFunky-design.jpg)
Պուչդեմոնը Կատալոնիայի անկախության մասին խորհրդարանի որոշումը համարել է երկար սպասված քայլ
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/910474.jpg)
Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնը Կատալոնիայի խորհրդարանի կողմից անկախությանը կողմ քվեարկելու որոշումն անվանել է երկար սպասված քայլ: «Այսօր խորհրդարանն արեց երկար սպասված և կամային քայլ»,- գրել է Պուչդեմոնը՝ թվիթերյան իր միկրոբլոգում:
Կատալոնիայի անկախության մասին բանաձեւը, որը պատրաստվել Է «Միասին՝ «այո» եւ «Թեկնածուներ հանուն ժողովրդական միասնության» կուսակցությունների կողմից, բաղկացած Է 17 կետից, այդ բանաձեւի շուրջ քվեարկությունը հոկտեմբերի 27-ին կայացել Է Կատալոնիայի խորհրդարանում: