Բաժիններ՝

Կատալոնիայի խորհրդարանի որոշումն Իսպանիայի վարչապետն անվանել է հանցավոր

Կատալոնիայի խորհրդարանի՝ անկախությանը կողմ քվեարկելու որոշումը հանդիսանում է հանցավոր գործունեություն: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը՝ իսպանական սենատում քվեարկությունից հետո:

«Այն, ինչ այսօր վավերացրել է Կատալոնիայի խորհրդարանը՝ հակասում է օրենքին և հանդիսանում է հանցավոր քայլ»,- ասել է Ռախոյը: Նա վստահեցրել է կատալոնացիներին, որ «ամեն ինչ լավ կլինի, չափավոր և արդյունավետ»: «Մենք պատրաստ չենք նրան, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են լուծարել մեր սահմանադրությունը: Պետությունը կարձագանքի»,- ասել է վարչապետը:

Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված դրույթները Կատալոնիայի նկատմամբ կիրառումը, ինչը ենթադրում է Մադրիդի կողմից Կատալոնիայի նկատմամբ ուղիղ կառավարման հաստատում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031