Բաժիններ՝

Ամերիկացիներն ավելի շատ վախենում են «վտարակ-երկրներից», քան ահաբեկիչներից. հարցում

ԱՄՆ-ի բնակիչներն ավելի հաճախ (33 տոկոս) որպես իրենց անվտանգության անմիջական սպառնալիք են դիտում «վտարակ-երկրների» քաղաքականությունը, քան ահաբեկչական խմբավորումների գործունեությունը (27 տոկոս): Դա ցույց է տվել Fox News հեռուստաալիքի անցկացրած հարցումը:

«Վտարակ-երկրներ» ասելով՝ հեռուստաալիքը նկատի ունի, մասնավորապես, ԿԺԴՀ-ն եւ Իրանը: Գերտերությունների (Ռուսաստան եւ Չինաստան) քայլերը մտահոգում են հարցվածների միայն 16 տոկոսին:

Հարցման համաձայն, ամերիկացիներն սկսել են նկատելիորեն ավելի քիչ տագնապել ահաբեկիչների գործողությունների պատճառով. հունվարին նրանց գործունեությունը գլխավոր սպառնալիքն էր ԱՄՆ-ի քաղաքացիների համար. դրանից զգուշանում էր հարցվածների ավելի քան կեսը: Ընդ որում՝ «վտարակ-երկրներն» անհանգստություն էին առաջացնում բնակչության միայն 12 տոկոսի մոտ:

Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 22-ից մինչեւ 24-ը, դրան մասնակցել է ավելի քան հազար մարդ: Արդյունքների անճշտությունը կազմում է 3 տոկոսային կետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս