Բաժիններ՝

«Ռեալի» երկրպագուները զբոսաշրջիկ են, ի տարբերություն «Ատլետիկոյի» երկրպագուների

«Ատլետիկոյի» բելգիացի ֆուտբոլիստ Յանիկ Կարասկոն կասկածում է մրցակցի երկրպագուների աջակցությանը: «Ատլետիկոյի» կիսապաշտպանը կիսվել է թիմի երկրպագուների մասին մտքերով:

««Ատլետիկոյի» երկրպագուները լավագույնն են Իսպանիայում: Մեր մարզադաշտը նման չէ մյուսներին, օրինակ՝ «Ռեալի» մարզադաշտին, որտեղ երկրպագուների մեծամասնությունը զբոսաշրջիկներ են, որոնք գալիս են խաղի՝ կարծես նստած են տանը:

Մեր երկրպագուները գալիս են բանվորական թաղամասերից, նրանք բոլորը կրքոտ են և ապրում են ակումբով: Մթնոլորտը նոր մարզադաշտում անհավանական է: Իհարկե, այն դեռ չունի «Վիսենտե Կալդերոնի» հոգին, բայց դա տեղի կունենա»,- հայտարարել է Կարասկոն Football Espana-ին: Կարասկոն հանդես է գալիս «Ատլետիկոյի» կազմում 2015 թվականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս