Բաժիններ՝

Էռնեստո Վալվերդեն երկու նոր պաշտպան է խնդրում «Բարսելոնայի» ղեկավարությունից

Կատալոնացիներին անհրաժեշտ է որակյալ համալրում: «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել 2 նոր պաշտպան 2018թ. ամռանը: Պաշտպանական գծի ամրացման մասին ղեկավարությանը խնդրել է անձամբ Էռնեստո Վալվերդեն:

Ըստ Football Espana-ի տեղեկության՝ կատալոնացիների գլխավոր նպատակն Իյերի Մինան է՝ «Պալմեյրասից», ով կարող է տեղափոխվել «Բարսելոնա» արդեն ձմռանը: Կան ևս 3 թեկնածուներ. 20-ամյա Մուկտար Դիակաբին՝ «Լիոնից», 18-ամյա Դան-Աքսել Զագադուն՝ «Բորուսիայից», և 26-ամյա Կալիդու Կուլիբալին՝ «Նապոլիից»:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, «Բարսելոնային» անհրաժեշտ են նոր ֆուտբոլիստներ, որովհետև ամռանն ակումբից կարող են հեռանալ Թոմաս Վերմալենը և Խավիեր Մասկերանոն:

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության առաջատարն է: 9 տուրերից հետո կատալոնացիները հաղթել են 8-ում, և միայն 1-ում խաղն ավարտվել է ոչ-ոքի: Էռնեստո Վալվերդեն գլխավորեց «Բարսելոնան» 2017թ. Ամռանը՝ Լուիս Էնրիկեի հեռանալուց հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս