Բաժիններ՝

Բենիտեսը չի բառացում Իսպանիայի հավաքականը մարզելու հնարավորությունը

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, ով այժմ գլխավորում է անգլիական «Նյուքասլը», նշել է, որ դեռ չի մտածում Իսպանիայի ազգային հավաքականը գլխավորելու մասին:

«Տվյալ պահին ես չեմ պլանավորում գլխավորել Իսպանիայի հավաքականը: Ես միշտ նույն բանն եմ ասում՝ պահպանելով հավաքականի նկատմամբ իմ խորին հարգանքը: «Նյուքասլում» ես ամեն ինչից գոհ եմ, ես գործող պայմանագիր ունեմ ակումբի հետ: Ապագան կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իմ կարիերան: Եթե ամեն ինչ լավ ընթանա, կարիերաս կարող եմ և աստեղ ավարտել: Իսկ եթե՝ ոչ, հնարավոր է՝ կարիերաս շարունակեմ Իսպանիայի հավաքականում: Կտեսնենք՝ ինչպես կընթանան իրադարձությունները»,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031