
Apple-ը կրկնակի կկրճատի iPhone X-ի մատակարարումները

Apple ընկերությունը կրկնակի կկրճատի iPhone X սմարթֆոնի մատակարարումների ծավալները, որոնք պլանավորված էին այս տարվա համար: Այդ մասին հայտնել է Nikkei թերթը:
Ստեղծված իրադրության պատճառն օգտատիրոջ անձի ճանաչման գործառույթի հետ կապված տեխնիկական խնդիրներն են: Գործակալության տվյալներով, դժվարություններն առաջացել են OLED-պանելների միացման ժամանակ, ու թեեւ խնդիրն ընդհանուր առմամբ լուծել են դեռ հուլիսին, օգտատիրոջ անձի ճանաչման մոդուլն հավաքելիս ծագող դժվարությունները շարունակվել են: Ինչպես հաղորդվում է, իրադրությունը հաջողվել է շտկել միայն սեպտեմբերի վերջին:
Apple-ը պետք է արտադրի ամսական մոտավորապես 10 մլն iPhone X, սակայն, հաշվի առնելով այն, որ սմարթֆոնի վաճառքների մեկնարկը նշանակված է նոյեմբերի 3-ին, այս տարի ընկերությունը կկարողանա մատակարարել միայն 20 մլն սարք, ինչը կրկնակի պակաս է նախապես պլանավորվածից, նշում է Nikkei-ը: