
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը հետաքրքրում է «Մանչեսթեր Յունայթեդին» և «Արսենալին»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը հետաքրքրել է ԱՊԼ-ի ներկայացուցիչներին: Ինչպես հաղորդում է Bild-ը, «Արսենալը» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետևում են, թե ինչպես է վնասվածքից հետո անցնում Մարկո Ռոյսի վերականգնումը:
Ըստ պարբերականի տեղեկության՝ եթե 28-ամյա ֆուտբոլիստը նոր վնասվածք չստանա, անգլիական ակումբները պատրաստ են մոտակա ամռանն առաջարկ անել «Բորուսիային»:
Նշենք, որ Ռոյսի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2019 թվականը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է իր կազմում պահպանել Մարկո Ռոյսին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը