Մոուրինիոն սպասում է Իբրահիմովիչին
«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինիոն սպասում է, որ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով ավարտում է վերականգնումը լուրջ վնասվածքից հետո, դաշտ կվերադառնա 2017 թվականին:
«Զլատանն այստեղ է՝ մեր հսկողության տակ և ինչպես ես սպասում էի, աշխատում է շատ և շատ եռանդուն, բայց նա չի վերադառնա մեկ կամ մի քանի շաբաթ անց: Եկեք նրան ժամանակ տանք և նա կվերադառնա համապատասխան պահին: Մտածում եմ արդյոք ես, որ նա կվերդառնա 2017 թվականի՞ն: Այո, բայց դա միայն զգացողություն է»,- Մոուրինիոյին է մեջբերում The Telegraph-ը:
Հայտնի է դարձել նաև, որ Մոուրինիոն առաջվա նման չգիտի, թե երբ շարք կվերադառնա կիսապաշտպան Պոլ Պոգբան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը