Բաժիններ՝

«Ինձ նյարդայնացնում է, որ վատ են խոսում իմ ֆուտբոլիստների մասին». Զիդան

Ֆրանսիացին պատրաստ է կոկորդ պատռել յուրաքանչյուրի համար:

Ավելի վաղ հայտնի փորձագետ Գարի Լինեկերը քննադատել էր մադրիդցիների հարձակվող Քարիմ Բենզեմային՝ անվանելով նրան «գերագնահատված ֆուտբոլիստ»:

«Դա ինձ անհանգստացնում է: Իհարկե, ռմբարկուն «Ռեալում» պետք է խփի 50 կամ 60 գոլ մրցաշրջանի ընթացքում: Բայց Քարիմը այդքան չի խփում: Նա կխփի 25-30 գնդակ և կկատարի ևս 30-40 փոխանցում: Դա ինձ համար ավելի կարևոր է:

Ինձ նյարդայնացնում է այն, որ վատ են խոսում իմ ֆուտբոլիստների մասին: Մենք չենք կարող խուսափել դրանից, բայց ես կհիշեցնեմ, որ իմ ֆուտբոլիստները լավագույններն են: Նա մոտ 10 տարի «Ռեալում» է և դա հենց այնպես չէ»,- Զիդանին է մեջբերում Goal.com-ը:

Բենզեման «Ռեալ» է տեղափոխվել «Լիոնից» 2009թ. ամռանը 35 մլն եվրոյով: Մադրիդցիների կազմում անցկացրած 373 պաշտոնական խաղերում ֆրանսիացին դարձել է 182 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս