Ֆրանսիացի լուսանկարիչը թանգարաններում լուսանկարում է կտավներին «սազող» մարդկանց
Ֆրանսիացի լուսանկարիչ Ստեֆան Դրաժանը իր ժամանակի մեծ մասն անցկացնում է թանգարաններում և հետաքրքիր նախագծեր է անում:
Նրա հերթական նախագիծը «People matching artworks»-ն է («Արվեստի ստեղծագործություններին սազող մարդիկ»): Դրաժանի լուսանկարները բեմադրված են երևում, բայց դրանց գաղտնիքը Ստեֆանի համբերատարությունն է: Լուսանկարչը սիրում է տարբեր թանգարաններ այցելել հիմնականում Փարիզում, Վիեննայում և Բեռլինում, որտեղ սպասում է կտավներին զվարճալի կերպով «սազական» այցելուների: Արդյունքում նա պատկերում է մարդու և արվեստի գործի ներդաշնակությունը՝ կտավը համադրելով դիտողի հագուստի, սանրվածքի և ընդհանուր գույների հետ, հաղորդում է Bored Panda-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը