
Հայտնի են Golden Boy-ի 3 հավակնորդները

Հայտնի են դարձել Golden Boy մրցանակի երեք հավակնորդները: Եվրոպայի մինչև 21 տարեկան լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին մրցանակը հանձնում է իտալական Tuttosport պարբերականը:
Ինչպես հաղորդում է Goal պարբերականը, մրցանակին հավակնում են Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Գաբրիել Ժեզուսը («Մանչեսթեր Սիթի») և Ուսման Դեմբելեն («Բարսելոնա»):
Սեպտեմբերին հայտարարվել էին մրցանակի 25 հավակնորդները, իսկ հիմա ցուցակը կրճատվել է մինչև 3 հոգի:
2016 թվականի մրցանակի հաղթող դարձավ պորտուգալացի կիսապաշտպան Ռենատու Սանշեշը, ով ամռանը վարձակալական հիմունքներով «Բավարիայից» տեղափոխվեց «Սուոնսի»:
Golden Boy մրցանակի հաղթողը 2017թ. արդյունքներով հայտնի կդառնա հոկտեմբերի 23-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը