Խորագիր:

«Հուսով եմ սկսել ֆուտբոլային կարիերաս 2018 թվականին». Ուսեին Բոլտ

«Հուսով եմ սկսել ֆուտբոլային կարիերաս 2018 թվականին». Ուսեին Բոլտ

Օլիմպիական ութակի չեմպիոնը հաստատել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մտադրությունը:

Ճամայկացի մարզիկը շարունակում է վերականգնվել վնասվածքից և երազում է նոր բարձրունքների մասին:

«Ես հաճույքով կխաղայի ֆուտբոլ, քանի որ հիմա ես հեռացել եմ թեթև ատլետիկայից: Ես պատմել եմ այդ մասին հարցազրույցում և շատ ակումբներ հետաքրքրվել են: Դժբախտաբար, օգոստոսին ես վնասվածք ստացա և այդ ժամանակվանից չեմ կարողանում նորմալ մարզվել: Հուսով եմ՝ ֆուտբոլ կխաղամ 2018 թվականին»,- Բոլտին է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

31-ամյա մարզիկը ավարտեց ատլետի կարիերան օգոստոսին՝ Լոնդոնում կայացած Աշխարհի առաջնությունից հետո:

Սեպտեմբերին Բոլտը պետք է մասնակցեր բարեգործական խաղի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, բայց մասնակցություն չունեցավ վնասվածքի պատճառով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-28
Ի՞նչ կտա Հայաստանի սովորական քաղաքացիներին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայաստան-Եվրոպական միություն նոր համաձայնագրի մասին։