
Լսողական սարքի միջոցով երեխան առաջին անգամ լսում է մորը. նրա արձագանքը չափազանց հուզիչ է

Քրիստի Քինի գեղեցկուհի դուստր Չարլին ծնվել է 2017 թվականի օգոստոսին: Ցավոք սրտի, երեխան լույս աշխարհ է եկել լսողական խնդիրներով և գրեթե ոչինչ չէր լսում: Չարլիի ծնողները վերջերս երեխայի համար ձեռք են բերել լսողական սարք, և երեխայի արձագանքը, երբ նա առաջին անգամ լսում է մորը՝ «Hi» ասելիս, կհալեցնի Ձեր սիրտը:
«Մենք կախարդական պահ ունեցանք, երբ Չարլին այսօր ստացավ իր լսողական սարքը, որի մասին ես աղոթում էի: Մենք չէինք կարծում, որ նա ինչ-որ բան կլսի, այդ ամենն այնքան անհավանական էր, որ ես չեմ կարող բառերով նկարագրել: Մեկնարկում է նրա լեզվի զարգացման զարմանահրաշ ճամփորդությունը»,- գրել է Ինստագրամի իր էջում Չարլիի մայրիկը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը