Խորագիր:

«Ռեալը» պատրաստ է «Տոտենհեմ» ուղարկել Մայորալին և Բեյլին, որպեսզի ստանա Քեյնին

«Ռեալը» պատրաստ է «Տոտենհեմ» ուղարկել Մայորալին և Բեյլին, որպեսզի ստանա Քեյնին

«Արքայական ակումբը» համաձայն է բաժանվել իր երկու ֆուտբոլիստներից, որպեսզի ձեռք բերի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին:

«Տոտենհեմի» հարձակվողը վերջին ժամանակներում դարձել է մադրիդցիների գլխավոր տրանսֆերային նպատակը, որոնք պատրաստվում են ձեռք բերել ֆուտբոլիստին հաջորդ ամառ: Ավելի վաղ «Տոտենհեմն» արդեն բարձրաձայնել էր այն գինը, որով պատրաստ է վաճառել իր առաջատարին և դա 200 մլն ֆունտն է:

Ինչպես հաղորդմ է Onda Cero-ն, այդպիսի ծախսերը մասնակիորեն ծածկելու համար «Ռեալը» պատրաստ է Քեյնի վերաբերյալ գործարքում ներառել կիսապաշտպան Գարեթ Բեյլին և հարձակվող Բորխա Մայորալին:

Մադրիդցիները Բեյլին գնահատում են մոտ 100 մլն ֆունտ, իսկ Մայորալը՝ ըստ «Արքայական ակումբի» ներկայացուիցպչների կարծիքի, արժե 30 մլն ֆունտ:
2013 թվականին Բեյլը Մադրիդ տեղափոխվեց «Տոտենհեմից»՝ այն ժամանակ ռեկորդային 100 մլն եվրոյով:

Ավելի վաղ Քեյնը հայտարարել էր, որ պատրաստ է մնալ «Տոտենհեմում» մինչև կարիերայի ավարտը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Գովազդ
Լրահոս
Ամենաընթերցված
ՕրվաՇաբաթվաԱմսվա
2017-11-09
ԱՄՆ նոր վարչակազմի որոշումը Ղարաբաղի վերաբերյալ
«Ռուսական կողմը ոչ թե անտեսում է ԼՂ հակամարտությունը, այլ փորձում է այն օգտագործել՝ որպես կողմերի վրա ազդելու գործոն, որը հակամարտության կարգավորումից հետո այլևս արդիական չի լինի»,- ասաց Գոբլը: